Սերբիայում մեկնարկած շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Լեւոն Արոնյանը OR Padova թիմի կազմում պայքարի մեջ մտավ այսօր՝ 3-րդ տուրում: Նա հանդես եկավ երկրորդ խաղատախտակի առջեւ ու սպիտակ խաղաքարերով պարտվեց Ռիչարդ Ռապպորտին:
Կանանց առաջնությունում Ugra Chess Club-ի անդամ Լիլիթ Մկրտչյանը միավորը բաժանեց Դինա Բելենկայայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eurochesscup2016.com-ի