Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել Անդրիաս Ղուկասյանն ու Գեղամ Սահակյանը

Նոյեմբեր 08,2016 21:50

«Հիմնադիր խորհրդարանի» համակիր Գեղամ Սահակյանն առաջիկա օրերին կառերեսվի անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հետ: Քննչական կոմիտեն նրան արդեն երկու անգամ հարցաքննության է կանչել, վերջին հարցաքննության ժամանակ, որը նախօրեին էր, Գեղամ Սահակյանը կոմիտեի ստորաբաժանումներից մեկի վարչության պետ Տոնոյանի կողմից զգուշացվել է.

«Ինձ ասաց՝ դու մի քիչ զգույշ մնա, կամ քեզ ներքաշելու են կամ քո գլխին սարքելու են (խմբ. Նկատի ունի «Սասնա ծռերի» անդամներին)»,- Aravot.am-ին պատմեց Գեղամ Սահակյանը:

Նրան կոմիտեում հարցաքննել են Սարի թաղի դեպքերի օրը Անդրիաս Ղուկասյանի հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ: Այդ զրույցները գաղտնալսվել են: Գեղամ Սահակյանն այդ օրը երեք անգամ զանգահարել է Անդրիաս Ղուկասյանին:

«Քննիչը հարցրեց՝ ինչու եմ զանգել, ասացի, որ շինարար տղա եմ, Անդրիասի կինն էլ ճարտարապետ է, այդպես եմ ծանոթացել եւ զանգել եմ:

Բա գիշերն ուշ ժամի ինչու ես զանգել հարցին էլ պատասխանեցի, որ երթերի ժամանակ անհանգստացել եմ, զանգել եմ, կինն է վերցրել, ասել է Անդրիասը տանը չէ, հեռախոսը մոռացել է տանը»,- պատմեց Գեղամ Սահակյանը:

Կոմիտեի ստորաբաժանումներից մեկի վարչության պետ Տոնոյանն էլ Գեղամ Սահակյանից հետաքրքրվել է՝ ինչպես են ծանոթացել, ինչպես է, որ նա  չի մասնակցել ցույցերին, հավաքներին. «Հարցրեց՝ կարո՞ղ է մասնակցել ես, գաղտնի ես պահել, ասացի՝ չէ փոքր երկիր է, մեկը մեկին ճանաչում են, հետո հարցրեց՝ ինչու միտինգին չես մասնակցել, ցույցին, որ ձեր տան մոտով էր անցնում, ասացի՝ այդ  ժամանակ էլ տանն եմ եղել, մորս եմ խնամել, չեմ ցանկացել դուրս գալ»:

Գեղամ Սահակյանը պատմեց, որ քննչական կոմիտեի տրամադրության տակ է նաեւ իր ու Անդրիաս Ղուկասյանի առանձնազրույցը «Ժառանգություն» կուսակցության շենքում, ըստ նրա, այդ մասին միայն Անդրիասը կարող էր պատմել: Ի դեպ, ըստ մեր զրուցակցի, գնդի գրավման օրն իրեն զանգահարել էր զինված խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը, խնդրել էր Անդրիաս Ղուկասյանին փոխանցել՝  իր հեռախոսազանգերին պատասխանի, քանի որ մի քանի անգամ զանգել էր նրան ու չէր կարողացել հետը կապվել: Գեղամ Սահակյանի խոսքով, ինքը ընդամենը Եղիազարյանի խնդրանքն էր փոխանցել Անդրիաս Ղուկասյանին, բայց տեղյակ չի եղել, որ Եղիազարյանը գնդի տարածքից է իրեն զանգահարում կամ գունդն են գրավել: Այս փաստի մասին քննչական կոմիտեում նույնպես տեղյակ էին ու հարցաքննել են:

Նա քննչական կոմիտեում վստահեցրել է, որ եթե իմանար, որ գունդ են գրավելու, ինքը կկանխեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930