Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ տարի 10 ամիս առաջ կատարված սպանության գործը դատարան չի հասնում

Նոյեմբեր 08,2016 21:30

2015թ. հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում սպանվել է Վազաշենի հարեւան՝ սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Սամսոն Մելքումյանը: Նա բարձրագույն կրթություն ուներ, տիրապետում էր մի շարք մարզաձեւերի: Ս. Մելքումյանի մահին նախորդել էր մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանությունը: Այդ դեպքով կալանավորվել է Վազաշենի 28-ամյա բնակիչ,որը հետո ազատ է արձակվել:

Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը: Այդ վարչությունից տեղեկացանք, որ քրեական գործի քննությունն ավարտված է, սակայն Տավուշի մարզի դատախազությունը քրեական գործը դատարան չի ուղարկում: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանին հարցրինք, թե ինչո՞ւ սպանության գործը դատարան չի ուղարկվում: Մարզի դատախազն ասաց, որ քրեական գործի քննությունն ավարտված չէ, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն պետք է իրականացվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930