Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է դոլարը բարձրանում

Նոյեմբեր 08,2016 20:44

Երկու օր է՝ դոլարի փոխարժեքը սկսել է բարձրանալ: Եթե երկու օր առաջ փոխանակման կետերը 1 դոլարը գնում էին 474-476 դրամով, այսօր արդեն մեկ դոլարի գինը 480-482 դրամ էր: Դոլարի փոխարժեքի բարձրացումը հասարակության շրջանում մտահոգություն է առաջացրել: Հատկապես այն քաղաքացիների, որոնց վարկերը սպասարկվու են դոլարով:

Թե ինչպիսի գործոններ են ազդում դոլարի կուրսի բարձրացման վրա, Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը պարզաբանեց. «Եթե փորձենք դոլարի թանկացումը կապել ներքին գործոնների հետ, ապա, ամենայն հավանականությամբ դա, կարծում եմ, ուղղված է պարտքի սպասարկմանը, որովհետեւ բավականին մեծ քանակությամբ ռեսուրսներ մեր բանկերը ծախսել են պարտատոմսեր ձեռքբերելու համար: 100 միլիարդ դրամից ավելի եւ սա, այսպես ասած, ներքին պարտքը դառնում է, որ սպասարկում են բանկերը: Պետությունը կուտակել է նաեւ արտահանման արդյունքում բավականին դոլարային ռեսուրսներ, որը հիմա թանկ վաճառելու պարագայում կարող է այդ պարտատոմսերի գումարները դրամով մարել եւ սպասարկել: Այսինքն` դա որոշակի առումով, կարծում եմ, ուղղված է ներքին պարտքի սպասարկմանը»:

Vilen-Xachatryan

Մեր այն հարցին, թե գուցե արտաքին գործոններ էլ կան, պարոն Խաչատրյանը դա եւս չբացառեց: Ըստ նրա, խնդիրը կարող է պայմանավորված լինել Ամերիկայի ընտրություններով, մասնավորապես` նախագահի թեկնածուներից` Հիլարի Քլինթոնի հաղթելով. «Եթե նա հաղթի, ապա ֆեդռեզերվի քաղաքականությունը կարող է տանել նրան, որպեսզի փոփոխություններ արվեն: Որովհետեւ նախանշում էին, որ ընտրություններից հետո որոշակի առումով պետք է տեղի ունենա դոլարի արժեւորում: Այսինքն` ամենայն հավանականությամբ այդ սցենարն է խաղարկվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930