Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ

Նոյեմբեր 08,2016 19:03

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ  գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ: Ընդգծելով մայրաքաղաքի բնակիչների համար անխափան ու որակյալ էլեկտրամատակարարման ապահովման կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև ընկերության կողմից իրականացվող շինաշխատանքների որակի ապահովումն ու ժամկետների պահպանումը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն  Հարությունյանն էլ իր գոհունակությունը հայտնելով երկուստեք համագործակցության արդյունքներից, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքում ընկերության կողմից  նախաձեռնվող ծրագրերի կյանքի կոչմանը մշտապես աջակցելու համար:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև միասնական էլեկտրոնային համակարգ ստեղծելու վերաբերյալ, որն առավել արդյունավետ կդարձնի երկու կառույցների միջև փաստաթղթաշրջանառությունը:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930