Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզվեց՝ Սարի թաղի գործով ամբաստանյալները դատված են եղել դանակահարության, գողության, բանակից փախուստի համար. (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 08,2016 18:40

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր Սարի թաղում ոստիկանների հետ բախումների ընթացքում կալանավորված անձանց գործի քննությունը:

Այս դատական նիստում դատավորը ամբաստանյալներին հորդորեց ներկայանալ, հարցրեց ընտանեկան կարգավիճակը, որտեղ են աշխատում, նախկինում դատվածություն ունեն, թե ոչ:

Պարզվեց՝ գործով բոլոր սարի թաղցի ամբաստանյալները նախկինում դատված են եղել տարբեր հանցանքների համար, բացառությամբ Հարություն Թորոսյանի: Բոլորն էլ մասնավոր աշխատանքով են զբաղված եղել՝ շինարարություն, կահույքի արտադրամաս եւ այլն:

sari_taxi_dat_15

sari_taxi_dat_14

sari_taxi_dat_13

sari_taxi_dat_12

sari_taxi_dat_9

sari_taxi_dat_8

sari_taxi_dat_7

sari_taxi_dat_6

 

sari_taxi_dat_4

sari_taxi_dat_3

Հրայր Իսախանյանն ասաց, որ ամուսնացած է, խնամքին ունի անչափահաս երեխաներ: Հարցին՝ նախկինում դատապարտվա՞ծ եք եղել՝ նա պատասխանեց. «Այո, դանակահարության համար»: Նա ասաց, որ հիվանդ է տուբերկուլյոզով, հաշվառված է նաեւ Ավանի հոգեբուժարանում: Նրա պաշտպանն ուղղեց, որ հաշվառված է Նորի հոգեբուժարանում:

Մյուս ամբաստանյալ Անդրանիկ Քոսեյանն ասաց, որ խնամքին ունի 3-ամյա երեխա, նախկինում դատապարտված է եղել: Թե ինչի համար՝ պատասխանեց. «Բանակից եմ փախել»:

Ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանն էլ ասաց, որ գողության համար է դատապարտված եղել: Նա ասաց, որ սրտի եւ ողնաշարի հետ է կապված առողջական խնդիրներ ունի:

Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ իր պաշտպանյալին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին: Նա ասաց, որ լրացել է Էդուարդ Զեյթունյանի՝ կալանքի տակ պահվելու ժամկետը եւ նա ենթակա է ազատ արձակման: Մեղադրող կողմը առարկությամբ հանդես եկավ: Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել:

Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու: Գրիշա Բալասանյանն ասաց այն հիմքերը, որով Հրայր Իսախանյանին կալանավորել են: Նա ասաց, որ իր պաշտպանյալը երբեւէ չի թաքնվել նախաքննություն իրականացնող մարմնից, այժմ էլ հիմքեր չկան ասելու, որ դատաքննության ընթացքում կթաքնվի, կփորձի ճնշում գործադրել վկաների նկատմամբ, նրանք հարցաքննվել են եւ հայտնել իրենց դիրքորոշումը: Նա ասաց, որ Հրայր Իսախանյանը պնդել է, որ որեւէ առնչություն չունի ոստիկանության աշխատակիցներին հարվածելու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գրիշա Բալասանյանն անձնական ազատության եւ մի շարք այլ իրավունքներ վկայակոչեց՝ ընդգծելով, որ մարդուն ազատությունից զրկելու համար պետք է հիմնավոր կասկածներ լինեն, ինչը չի եղել:

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը 16-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դուք սպասեցէք, տեսնենք այսպիս ինչե՜ր բացահայտվելու են, երբ որ դատավարությունները սկսին, այդ «Սասնա… Հանգստափչիկների» մասին

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930