Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ռուսաստանը կստեղծեն միավորված զորքեր Կովկասյան տարածաշրջանում

Նոյեմբեր 08,2016 18:20

Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում կստեղծվի Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորում: Այս մասին է վկայում Ռուսաստանի կառավարության կողմից նախագահի ստորագրմանը ներկայացված համաձայնագրի նախագիծը, որը տեղադրված է Ռուսաստանի իրավական ինֆորմացիայի պաշտոնական կայքում:

Համաձայնագրի տեքստում նշվում է, որ խմբավորումը ստեղծվում է «Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունն ապահովելու նպատակով»: Այն կկնքվի 5 տարի ժամկետով և ավտոմատ կերպով կերկարձագվի, եթե կողմերից ոչ մեկը դրանից դուրս գալու ցանկություն չհայտնի:

Ստեղծվող խմբավորման հիմնական նպատակը կլինի հետ մղել հարձակումը կողմերից որևէ մեկի վրա, ինչպես նաև պաշտպանել Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանները:

Խմբավորման հրամանատարը կնշանակվի Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից՝ Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնությամբ:

Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը կենթարկվի Հայաստանի Գլխավոր շտաբին, իսկ ռազմական դրության դեպքում կողմերի համաձայնությամբ, հնարավոր է, ենթարկվի Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930