«Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների հրամանատարական խորհրդի հայտարարությունը
«Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների հրամանատարական խորհուրդն իր զորակցությունն է հայտնում «Պահեստազորի սպաներ» համահայկական միության հայտարարությանն առ այն, որ նոյեմբերի 11-18-ը Ադրբեջանի զինուժի կողմից պլանավորված և անցկացվելիք լայնածավալ զորավարժությունները՝ ՀՀ և ԼՂՀ սահմանների ողջ երկանքով, հղի է Ադրբեջանի զինուժի կողմից ագրեսիայի դրսևորմամբ, որին արդեն ծանոթ ենք տարիներ շարունակ և քաջ գիտակցում ենք, որ պատերազմը դեռ ավարտված չէ և վտանգված է Արցախի անվտանգությունը:
Չհանդուրժելով Ադրբեջանի նմանօրինակ պահվածքն ու նենգ վարքագիծը և գիտակցելով մեր միասնական հայրենիքի սահմանների անառիկությունը անսասան պահելու անհրաժեշտությունը՝ «Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների հրամանատարական խորհուրդը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Կարդացեք նաև
Ադրբեջանի զինուժի կողմից ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ բոլոր կամայական ոտնձգության դրսևորման դեպքում մեր ջոկատները պատրաստ են սատար կանգնել Հայոց բանակին և ողջ Հայոց աշխարհին: