Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի արտգործնախարար. Արցախի հիմնախնդրին պետք է խաղաղ, դիվանագիտական լուծում տրվի

Նոյեմբեր 08,2016 17:34

«Իտալիան մի քանի ամսից պատրաստվում է ընդունել ԵԱՀԿ համանախագահությունը եւ մի քանի ամսից նախագահությունը, եւ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն, այսպես կոչված, սառեցված հակամարտությունները»,- նոյեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին:

Նա առանձնացրեց Ուկրաինան, Աբխազիան, Հարավային Օսեթիան եւ Արցախի հիմնախնդիրը. «Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Իտալիան պնդում է, որ պետք է խաղաղ, դիվանագիտական լուծում տրվի հարցին: Մենք բացարձակապես չենք ցանկանում, որ պատերազմական գործողություններ լինեն այս տարածաշրջանում: Մենք մաղթում ենք, որ մոտակա շաբաթներին Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ջանքը կդառնա դրական մի լիցք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930