Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Քլինթոնի ադմինիստրացիայի ուշադրությունը Հայաստանի հանդեպ մի քիչ այլ կլինի»

Նոյեմբեր 08,2016 18:15

«Ես չեմ կարծում, որ սկզբունքորեն փոփոխություն կունենանք Միացյալ Նահանգների քաղաքականությունում»,- նոյեմբերի 8-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրություններին, ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նա նշեց, որ 2008 թվականին, երբ Բարաք Օբամայի ադմինիստրացիան էր գալիս, շատերը սպասում էին, որ Միացյալ Նահանգները շեշտ կդնի ներքին զարգացման վրա, եւ Օբաման հակված էր ավելի զուսպ քաղաքականություն վարել, բայց իրականությունը հակառակ եղավ. «Արդյոք մենք կունենա՞նք նույն իրավիճակը, երբ տիկին Քլինթոնը գալով իշխանության, փորձելով ավելի կոշտ քաղաքականություն վարել թե՛ հետխորհրդային տարածքում, թե՛ Մերձավոր Արեւելքում ստիպված չի լինելու ավելի շատ ներքաղաքական եւ տնտեսական հարցերի շուրջ կենտրոնանալ: Թե արդյոք ստիպված կլինի վերադառնալ այն առաջնահերթ խնդրին, որը կար մինչեւ ուկրաինական ճգնաժամը, այն է՝ Միացյալ Նահանգներ-Չինաստան համատեքստում: Մենք չգիտենք, բայց հասկանալի է, որ այդ համատեքստը կա»:

Սերգեյ Մինասյանը առանձնացրեց այն հանգամանքը, որ Հիլարի Քլինթոնը ներգրավված է եղել ֆուտբոլային դիվանագիտության մեջ եւ տեղյակ է եղել մեր տարածաշրջանի առանձնահատկություններից. «Հույս է տալիս, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիայի ուշադրությունը Հայաստանի հանդեպ մի քիչ այլ կլինի, քան եղել է  մինչեւ դա: Մի քիչ այլը նշանակում է՝ մի քիչ ավելի ակտիվ եւ մի քիչ ավելի դետալացված»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930