«Հայաստանը հնարավորինս արագ պետք է ձեռնամուխ լինի Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը»,- համոզված է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Դատելով կողմերի հայտարարություններից՝ խնդիրը համաձայնեցված է ԵԱՏՄ երկրների հետ: Սա կարեւոր խթան կարող է լինել ոչ միայն ՀՀ հարավի զարգացման համար, այլեւ ԵԱՏՄ-ի: Հայաստանը ԵԱՏՄ-ում ունի նաեւ սեփական օրակարգը, որը, կարծում եմ, ակտիվորեն առաջ պետք է տանենք՝ մի կողմից Վրաստանի, մյուս կողմից՝ ԵԱՏՄ-ի, մյուս կողմից էլ՝ Իրանի հետ»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Հիշեցնենք, որ Մեղրիում առաջիկայում նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի:
Օրերս էլ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ն հենց Հայաստանի նախաձեռնությամբ է սկսել քննարկել Իրանի հետ արտոնյալ առևտրային ռեժիﬕ համաձայնագիր ունենալու հարցը:
Անդրադառնալով Իրանի նախագահի՝ Հայաստան սպասվելիք այցին, Վարդան Ոսկանյանն ասաց, որ գուցե դա տեղի ունենա դեկտեմբերի կեսին, եւ ընդգծեց, որ կանխատեսումը փորձագիտական է: Նրա բնորոշմամբ՝ Հասան Ռոհանիի այցն ամփոփիչ բնույթ կկրի, բացի այդ, ՀՀ-ի եւ Իրանի միջեւ գուցե նոր ծրագրերի սկիզբ հանդիսանա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ