Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Գասպարյանը՝ Մանկական «Եվրատեսիլի» մասին. «Կախարդական շոու է լինելու»

Նոյեմբեր 08,2016 16:30

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին հաշված օրեր են մնացել, այն այս տարի կկայանա նոյեմբերի 20-ին՝ Մալթայում: Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը՝ «Տարբեր» երգով և նրանք նոյեմբերի 8-ին իրենց առաջին հանդիպումն ունեցան մամուլի ներկայացուցիչների հետ:

Աղջիկների երազանքներից մեկն է եվրատեսիլյան հայտնի բեմում երգելը: Լինելով էությամբ տարբեր՝ նրանք երգում են իրենց հակասական կերպարների և ընկերության մասին: Հենց այս հանգամանքից ելնելով էլ ստեղծվել է նրանց երգը, որի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Հագուստների ձևավորմամբ զբաղվում է դիզայներ Արամ Նիկոլյանը:

evtaresil4

«Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատմեց այս տարվա եվրատեսիլյան անցուդարձից և շեշտեց, որ շատ փոփոխություններ են եղել․ «Այս տարի SMS քվեարկություն չի լինելու: Կազմակերպիչները որոշեցին զերծ մնալ այդ ամենից, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ հաղորդագրությունների քանակը շատ քիչ է և բավարար չէ, որպեսզի արտացոլվի տվյալ երկրի կարծիքը: Փոխարենը որոշել են յուրաքանչյուր երկրում պահպանել պրոֆեսիոնալ ժյուրին, բացի սրանից՝ յուրաքանչյուր երկրում լինելու է նաև մանկական ժյուրի, որտեղ լինելու են այնպիսի երեխաներ, ովքեր շոուբիզնեսի հետ ինչ-որ չափով կապ ունեն, արտիստիկ են, երգում են, պարում։ Այսինքն` մենք այստեղ կունենանք և՛ մեծերի, և՛ փոքրերի կարծիքները։ Ինչպես նաև դահլիճում ներկա են լինելու 3 փորձագետներ, որոնք գնահատելու են երեխաների ելույթները»:

evratesil1

Մանկական «Եվրատեսիլն» այս տարի ժամային առումով էլ է փոփոխության ենթարկվել: Երգի մրցույթը հեռարձակվելու է Հայաստանի ժամանակով 19.00-ին: Սա արվել է, որպեսզի ներգրավեն ավելի շատ երկրներ և հեռարձակողներ։

Աղջիկները նշեցին, որ հաղթանակը էական չէ, այլ կարևոր է լավ ելույթ ունենալ և այնպես անել, որ բոլորը պարեն և ուրախանան իրենց երգը լսելիս: Գոհար Գասպարյանն էլ շեշտեց․ «Պետք չէ այսպես հանգիստ լինել, հաղթանակը մեր համար շատ կարևորը և դուք պետք է անեք առավելագույնը»:

evratesil3

Իսկ ինչ վերաբերվում է շոուին և ելույթի հետ կապված մանրամասներին, տիկին Գասպարյանը նշեց, որ դեռևս չեն ցանկանում բացել փակագծերը․ «Մենք այս տարի պատրաստել ենք աղջկական, պարային հետաքրքիր ներկայացում, շեշտը դրել ենք նրանց տարբեր ու հակասական կերպարների վրա: Իսկ ինչ վերաբերում է շոուին, ապա ասեմ, որ եթե այն, ինչ մենք մտածել ենք, եթե տեխնիկապես ստացվի, ապա կլինի կախարդական շոու»:

Լիլի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930