Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետ համեմատվելն անտեղի է». Վարդան Ոսկանյանը՝ Իրան-ՀՀ երկաթուղու մասին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2016 16:15

«Դա նորություն չէ, քանի որ այս գործարքի շրջանակում իրանական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ չէ հայկական կողմում ֆինանսավորում իրականացնել»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման վերաբերյալ հայտարարությանը, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք՝ Շավարշ Քոչարյանն ասել է, որ երկաթուղու կառուցման համար Իրանը պատրաստ չէ Հայաստանին ֆինանսապես աջակցել:

«Իրանական կողմը մշտապես հայտարարել է՝ եթե հայկական կողմը սեփական տարածքում սկսի ծրագրի իրականացումը, ապա իրանական կողմը կսկսի երկաթուղու սեփական հատվածի կառուցումը՝ իր երկրի ներսում: Բնական է, որ պատժամիջոցներից դուրս եկած Իրանը գերադասում է ներդրումներ անել սեփական տնտեսությունը վերականգնելու համար»,-նկատեց Վարդան Ոսկանյանը:

Նա կարծում է, որ Իրան-Ադրբեջան եւ Իրան-Հայաստան երկաթուղիների կառուցման ծրագրերի մասին խոսելիս Ադրբեջանի հետ համեմատություններն անտեղի են: «Պարադոքսալ կթվա, բայց Հայաստանը շահավետ դիրքերում է: Մեր պարագայում Իրանը հայտարարում է, որ պատրաստ է իր տարածքում երկաթուղու կառուցման համար ներդրումներ անել, իսկ Ադրբեջանի պարագայում, երբ երկաթուղու հատվածը կրկին իր տարածքում է, հայտարարում է, որ գումար չունի…Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ պատրաստ է Իրանին 500 միլիոն դոլարի չափով վարկավորում տրամադրել՝ այդ ծրագիրն իրականացնելու համար, բայց այդ գումարը չի էլ փոխանցվել…»,-նշեց փորձագետը:

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ սխալ են գնահատականները, թե Ադրբեջանն ուր որ է՝ կկառուցի Ադրբեջան-Իրան երկաթուղին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930