Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը չի կարևորում ՀԿ-ների հետ աշխատանքը

Նոյեմբեր 08,2016 15:41

Հայաստանում վերջին տարիներին  հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ կամ իմիտացիա է արվում: Այս ամենից զերծ չէ նաև ներկայիս Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հասարակական կազմակերպությունների համագործակցության մասով՝ նույնիսկ անիմաստ է անդրադառնալ երվանդզախարյանյան ժամանակահատվածին, փոխարենը ՝ Լևոն Յոլյանը հասցրեց ստեղծել նախարարին կից հասարակական խորհուրդ, բայց և այդպես էլ չհասցրեց հանդիպել խորհրդի կազմի հետ: Չնայած տևական ժամանակ է ինչ Աշոտ Մանուկյանը զբաղեցնում է ԷԵԲՊ նախարարի պաշտոնը, բայց և հարկ չի համարում հանդիպել հասարակական խորհրդի կազմի հետ, նույնիսկ այն դեպքում երբ Civil voice ՀԿ կողմից հեռախոսակապի միջոցով հորդորվել է անցկացնել խորհրդի նիստ: Փաստելով նախարարության անհաղորդ մոտեցումը՝ Civil voice ՀԿ անցնում է հրապարակային առաջարկությունների և հարցադրումների ներկայացմանը:

Մեր կողմից 2016թ. իրականացվել է երկու հարցում՝ Ընդերքօգտագործող ընկերությունների կողմից 2013, 2014 և 2015 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իրականացված ծրագրերի ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացվելու վերաբերյալ: Ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է, որ ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, իսկ ՀՀ կառավարության հաստատած որոշման մեջ նշված հարցի կապակցությամբ հարցադրումներ ամրագրված չեն, ուստի ստուգում իրականացնելու իրավունք չկա: Այսինքն առկա է ակնհայտ օրենսդրական բաց: Նախարարությունից նաև Civil Voice-ին հավաստիացրել են, որ որոշ ընդերքօգտագործողներին կուղարկվի համապատասխան գրություններ և արդյունքների մասին մեզ լրացուցիչ կտեղեկացվի: Արդեն անցել է ութ ամիս, բայց նախարարությունը չի իրականացրել գրավոր հավաստիացումը: Ակնկալում ենք նախարարության պատասխանը:

 

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930