Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռուսական կողմի՝ թույլատրելու կամ չթույլատրելու խնդիրն ուռճացվում է». իրանագետ Վարդան Ոսկանյան. (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2016 15:37

«Հայաստանը ստեղծել է հատուկ պետական ընկերություն, որը զբաղվելու է իրանական գազի՝ դեպի երրորդ երկիր, տվյալ դեպքում՝ Վրաստան արտահանմամբ: Այդ կազմակերպության ղեկավարն օրեր առաջ այցելելով Իրան՝ նախաստորագրել է հուշագիր, համաձայն որի՝ Հայաստանը լիազորվել է իրանական գազը արտահանել Վրաստան»,-այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ի եւ Իրանի միջեւ նախաստորագրված գազի տարանցման վերաբերյալ հուշագրին, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նշեց, որ ըստ լրատվական աղբյուրների՝ Հայաստանն ամռանը գազի որոշակի փորձնական չափաբաժին արդեն իսկ վաճառել է Վրաստանին, ինչը վկայում է, որ նշյալ գործարքը փորձնական փուլ է անցել:

Անդրադառնալով մտահոգություններին, թե Հայաստանում գազի մենաշնորհ ունեցող ռուսական կողմը թույլ չի տալիս այդ հարցում խորացնել գործակցությունն Իրանի հետ, Վարդան Ոսկանյանը նկատեց. «Ռուսական կողմի՝ թույլատրելու կամ չթույլատրելու խնդիրն ուռճացվում է: Անշուշտ, Ռուսաստանը Հայաստանում մեծ ազդեցություն ունի, բայց կարծում եմ՝ ռուսական կողմն էլ է հասկացել, որ խնդրի հանդեպ մասնակցային մոտեցումն ավելի ճիշտ է, քան արգելափակման հարցը»:

Փորձագետը նկատեց, որ Ռուսաստանն իր օրակարգից չի հանել Վրաստանին սեփական ազդեցության դաշտ վերադարձնելու խնդիրը, ուստի Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված նշյալ պայմանավորվածությունը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից: «Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը Վրաստանին կարող է առաջարկել Բաքու-Թբիլիսի-Անկարա առանցքին զուգահեռ՝ Թեհրան-Երեւան-Թբիլիսի-Մոսկվա տնտեսական առանցքը, որը ձեռնտու է նաեւ Վրաստանին»,-եզրափակեց Վարդան Ոսկանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930