Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանում ինչ ասես՝ կարող է լինել. մեր քաղաքական ուժերը պատրա՞ստ են դրան» (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2016 14:53

«2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ բացի իշխանությունից, այլ քաղաքական ուժերը, կարելի է ասել, պատրաստ չեն արմատական փոփոխություններ մտցնելու եւ մարտահրավեր նետելու»,-կարծում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Պատճառները, ըստ նրա, գաղափարական անհստակությունն ու ներուժի բացակայությունն են. «Ոչ թե մեղադրում եմ ընդդիմադիրներին, այլ իրականությունն եմ փաստում: Դա նաեւ ՀՀ տնտեսական մոնոպոլիզմի եւ տնտեսական օլիգարխիզացիայի քաղաքական արտացոլումն է»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ ներքաղաքական դաշտում առաջիկայում շատ բան կախված է «ֆորս մաժորային» իրավիճակներից, որոնք կարող են Ռուսաստանից չափազանց մեծ կախվածության հետեւանք լինել. «Ռուսաստանը խարխլվել է եւ ցանկացած պահի ինչ ասես՝ կարող է տեղի ունենալ այնտեղ: Որքանո՞վ են մեր քաղաքական ուժերը պատրաստ անսպասելի զարգացումների, կարծում եմ՝ պատրաստվածության աստիճանը ցածր է»:

Քաղաքագետի բնորոշմամբ. «Ռուսաստանում ցանկացած «ֆորս-մաժոր» կարող է ճակատագրական դառնալ Պուտինի ռեժիմի համար. «Արեւմուտքը կոշտացրել է քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ: Եթե լինեն պատժամիջոցներ, դրանք ինչպե՞ս կանդրադառնան Ռուսաստանի տնտեսության վրա: Հաշվի առնելով, թե որքան մեծ է ՀՀ-ի կախվածությունը Ռուսաստանից, դա չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա»:

Անդրադառնալով ՀԱԿ եւ«Համախմբում» կուսակցությունների միջեւ հնարավոր դաշինքին, բանախոսն ասաց. «Ցածր վարկանիշ ունեցող ուժերի մասին է խոսքը, նրանց միավորումը էական գործընթացի չի բերի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930