Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կբացվի էկոզբոսաշրջության աջակցման տեղեկատվական կենտրոն (Տեսանյութ). «Ա1+»

Նոյեմբեր 08,2016 14:38

Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարծում է, որ տնտեսագետի եւ իրավաբանի մասնագիտությունը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին միայն օգնում է իր աշխատանքում եւ ոչ մի կերպ չի խանգարում:

« Դուք գիտեք, որ նախարարի աշխատանքը առաջին հերթին կառավարչի աշխատանք է, քաղաքական պաշտոն է: Ես ասեմ, որ թիմը շատ առողջ համագործակցում է իր ղեկավարի հետ: Երկու մասնագիտությունների առկայությունը շատ ավելի է օգնում, որովհետեւ պարոն Մինասյանը կարողանում է ցանկացած խնդրի իրավական լուծումները շատ հեշտ գտնել: Նաեւ շատ ճկուն ձեւով կարողանում է անդրադառնալ եւ խորամուխ լինել խնդիրներին երկու կողմից»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց նախարարի տեղակալը:

Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ նախատեսում են բացել էկոզբոսաշրջության աջակցման տեղեկատվական կենտրոն, որը ստեղծվել է բնության պետական թանգարանի հենքի վրա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930