«Երբ նա քաղաքական դաշտում էր՝ ի՞նչ արեց եւ գալու է՝ ի՞նչ անի: Քանի այս հարցերի պատասխանները չենք տալիս՝ թեման անիմաստ է շոշափել»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում խոսելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին՝ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ին՝ նա նկատեց՝ պարզ չէ՝ վերջինս իշխանությա՞նն է հարում, թե ընդդիմությանը. «Անցյալի քաղաքական փորձը ցույց տվեց, որ գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որը քաղաքական դաշտում ներկայանում է տարբեր հակաքաղաքագիտական տերմիններով: Ես չգիտեմ՝ «այլընտրանքայինը» ի՞նչ է…»:
Լրագրողի դիտարկմանը, թե ժողովուրդը սիրում է Գագիկ Ծառուկյանին, Ռուբեն Մեհրաբյանն այսպես արձագանքեց. «Շատ գովելի է: Մարդը մարդուն պետք է օգնի, բայց դա ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ: Չկա հիմք՝ պնդելու, որ նրա վերադարձով փոխվելու է մի բան, որը չի փոխվել նախկինում, երբ նա կար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ