Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան է աղճատվելու Երևանի դիմագիծը. «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 08,2016 13:06

Որը բարեբախտաբար դեռեւս գոյություն ունի

Հանրապետության 65 հասցեում գտնվող նախկին թիվ 1 տպարանի շենքի պայթեցումից հետո մեզանում բարձրացած աղմուկը կրկին հանգեցրել է մայրաքաղաքի պատմաճարտարապետական դեմքը փրկելուն ուղղված առաջարկությունների ու նախաձեռնությունների բուռն քննարկման։

Ամենեւին էլ չակնկալելով, որ այս հերթական աղմուկը կարող է հստակություն մտցնել գնալով ավելի քաոսային տեսք ստացող Երեւանի կառուցապատման չափանիշների մեջ, փորձենք հասկանալ, թե ո՞րն է այդ հարցի լուծման բանալին։ Ի վերջո, Երեւանը նույնպես կենդանի օրգանիզմ է, ուստի ունի նորացման ու արդիականացման կարիք։
Բայց այդ օրինաչափ ու անխուսափելի գործընթացը չպետք է հանգեցնի նրա խիստ յուրահատուկ դեմքի աղճատմանը։ Ուրեմն ողջ խնդիրն այն է, թե ո՞րն է տվյալ յուրահատկությունը եւ ի՞նչ չափորոշիչներով է բնորոշվում։

Որպես հերթական աղմուկին բանական պատասխան գտնելու եղանակ մշակույթի նախարարությունն առաջարկ է պատրաստել խորհրդարանի համար, որում սահմանվում է հետեւյալ չափանիշը. 100 եւ ավելի տարվա հնություն ունեցող շինությունները պետք է օրենքով հռչակվեն որպես պատմամշակութային արժեք ունեցող կառույցներ, որոնք ենթակա չեն ապամոնտաժման։

Դժվար է պարզել, թե ինչո՞վ է առաջնորդվել նախարարությունը նման ժամկետ սահմանելիս, բայց 100 տարին որեւէ հստակ ջրբաժան չէ Երեւանի պատմության մեջ։ Ավելին՝ Երեւանն իր ներկայիս տեսքով 100 տարուց էլ երիտասարդ է, քանի որ նրա վարդագույն կերպարը ներկայացնող թամանյանական նախագծով կառուցված կենտրոնը՝ Հանրապետության հրապարակով հանդերձ, ավելի քիչ տարիք ունի։
Նշանակու՞մ է սա, որ առաջիկայում կարելի է պայթեցնել նաեւ հրապարակի հիմնական շենքերը՝ հիմնվելով նման օրինագծի վրա։ Եթե այո, ապա էլ ի՞նչ կմնա Երեւանից, որը սրանից 100 տարի առաջ մի խուլ գավառական քաղաք էր, իսկ 200 տարի առաջ՝ Արեւելյան Հայաստանի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու դարաշրջանում, պարսկական մզկիթներով պատված տիպիկ արեւելյան քաղաք։

Որքան էլ հպարտանանք իր 3000-ամյակին մոտեցող Երեւան-Էրեբունիով, այնուամենայնիվ չենք կարող չխոստովանել, որ Երեւանը իր ժամանակակից տեսքը ստացել է Ա.Թամանյանի նախագծի շնորհիվ, ուստի դրա աղճատումն անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե քանի տարեկան է տվյալ շինությունը։ Յուրաքանչյուր խոշոր քաղաք իր դիմագծի հիմնական առանձնահատկությունների միջոցով մարմնավորում է իր խորքում դրված գաղափարների ամբողջությունը, որոնք կազմում են նրա յուրահատուկ «փիլիսոփայությունը»։

Մենք գիտենք կայսերական մայրաքաղաքներին բնորոշ գաղափարը մարմնավորող առանցքային գծերը՝ կենտրոնում գտնվող ամրոցով, այն շրջապատող բլուրներով ու գետով։ Գիտենք նաեւ արեւմտյան մեգապոլիսի յուրահատուկ «փիլիսոփայությունը», որի գիտական ընկալումը տրվել է Ա.Թոյնբիի կողմից։

 

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930