Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ չափանիշներ հաստատվեին, որոնց սահմաններից չպետք է դուրս գան այդ սերիալները. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 08,2016 12:57
serial

Մեր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուշադրությունը կցանկանայինք հրավիրել այդ սերիալ կոչված երեւույթի վրա։ ժամանակն է, որ կամ դրանք արգելվեն, կամ ինչ-որ լեզվական, հոգեւոր, բարոյական ու էլի լիքը չափանիշներ հաստատվեին, որոնց սահմաններից չպետք է դուրս գան այդ սերիալները։ Դա ահավոր Է։ Դա նույնն է, որ ամեն օր տարբեր հեռուստաալիքներով ժամերով Շմայսի խոսքը լսես։ Բացարձակապես նույն բանն է։ Փոխանակ այդ հեռուստաալիքներում բարոյական արժեքներ գեներացվեն ու մտնեն փողոց, տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ փողոցային բարքերն ու ռաբիսն են մտնում այնտեղ։

Միայն Արմեն Ամիրյանը չէ, որ պետք է զբաղվի այդ հիմնախնդրով։ Վարչապետ Կարեն Կարապետյանը կարգադրել է, որ ծխախոտն ու օղին չվաճառվեն 18 տարին չլրացած անձանց։ Շատ ողջունելի նախաձեռնության է, վաղուց դա պետք է արվեր։ Նշանակում է, հասկանում է անչափահասներին օղի եւ ծխախոտ վաճառելու բացասական հետեւանքները։ Դա նշանակում է, որ նա պետք է նաեւ հասկանա սերիալների բացասական հետեւանքները նույն անչափահասների համար։ Ի վերջո, սերիալը ապրանք է, որը նույնպես վաճառվում է։

Բայց շատ անորակ, ոչ մի չափանիշի չհամապատասխանող։ Եթե հիմա որեւէ մեկը փորձի ծխախոտ վաճառել անչափահասին, ապա բռնվելու դեպքում կպատժվի։ Սերիալի դեպքում դա բարդ է։ Ոչ մեկի ձեռքը չես կարող բռնել։ Այստեղ արդեն շատ բան կախված է հոգեւոր աշխարհի, բարոյական, մարդկային արժեքների վերաբերյալ մարդու պատկերացումներից։

Ցանկանում ենք, որ վարչապետն էլ, նախարարներն էլ, այդ արժեքների կրողն ու պահպանողը լինեին։ Ծխախոտը կամ օղին վնասակար են անչափահասի համար, բայց այս սերիալների տված վնասը տասնապատիկ ավելի շատ է, պարզապես դրանց ծանր հետեւանքները ավելի ուշ են երեւում։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ  

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930