Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատությունը դանդաղ, բայց կրճատվում է. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 08,2016 12:35

Երեկ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը. 2016» զեկույցը։ Այս փաստաթուղթը կարեւոր է նրանով, որ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել աղքատության միտումների վերաբերյալ։

Վիճակագրական ծառայությունը Հայաստանում աղքատության մակարդակի նվազում է արձանագրել։ Խոսքը, իհարկե, չնչին նվազման մասին է. եթե 2014թ. աղքատության մակարդակը 30 տոկոս էր, ապա 2015թ. կազմել է 29,8 տոկոս։ Այլ կերպ ասած, կրճատվել է 0,2 տոկոսով։

Աղքատության մակարդակը անմիջականորեն կապված է հասարակության եկամուտների հետ, որոնց ձեւավորման հիմնական աղբյուրը երկուսն է՝ աշխատավարձերը եւ արտաքին աղբյուրներից ստացվող ֆինանսական հոսքերը։ Անցած տարի Հայաստանում միջին աշխատավարձը 7,7 տոկոսով աճել է։

Հակառակ պատկերն է աղքատության վրա էական ազդեցություն ունեցող արտաքին ֆինանսական միջոցների դեպքում։ Այս հատվածից բնակչության ստացած փոխանցումները, որոնք գրեթե համարժեք են պետական բյուջեի միջոցներին, զգալիորեն կրճատվել են։ Անկումը հասնում է գրեթե 35-40 տոկոսի։

Այս հանգամանքը չէր կարող բացասաբար չազդել աղքատության մակարդակի վրա։ Առավել եւս, որ հասարակության մի ստվար հատված գոյատեւում է բացառապես այդ եկամուտների հաշվին։

Տրանսֆերտների անկման նման տեմպի պայմաններում, որքան էլ ներքին տնտեսությունից աշխատավարձերի տեսքով բնակչության եկամուտներն ավելանային, այնուհանդերձ դա հազիվ թե բավարար լիներ աղքատության մակարդակի նվազեցման համար։ Դրա վկայություններից մեկն էլ ներքին եւ արտաքին առեւտրաշրջանառությունների կրճատումն է։

Արտաքին առեւտրի կրճատումն անցած տարի հասավ գրեթե 21 տոկոսի։ Ներքին առեւտրաշրջանառությունը 8 տոկոսով զիջեց 2014թ. մակարդակը։

Ինչեւէ, վիճծառայության ուսումնասիրությունների համաձայն, վերջին մի քանի տարիներին աղքատության մակարդակը Հայաստանում անընդմեջ նվազում է, չնայած այն շարունակում է շատ ավելի բարձր լինել, քան 2008թ.։ Հինգ տարվա ընթացքում աղքատությունը կրճատվել է գրեթե 6 տոկոսով։ Դրանով հանդերձ, Հայաստանի բնակչության յուրաքանչյուր երրորդը շարունակում է աղքատ լինել։

Համաձայն վիճծառայության տվյալների, 2015թ. Հայաստանում աղքատության թվաքանակը կազմել է գրեթե 900 հազար մարդ։ Նրանցից շատ աղքատ է 310 հազարը։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930