Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվարից էլ գազը մի քանի տոկոսով կէժանանա, ու վերջ. Հայաստանը կդառնա Շվեյցարիա. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 08,2016 12:25

Եվ այսպես՝ նոր կառավարությունը գրանցեց իր աոաջին փայլուն հաջողությունը. ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ ինչ-որ գործարար արդեն մեկ-երկու մեքենա բանան է ներկրել, ու պատկերացրեք՝ հարկային-մաքսային մարմինների կողմից ոչ մի խոչընդոտի չի հանդիպել։ Եթե առողջապահության նախարարն էլ իր հերթին հայտարարի, որ դրանից հետո ոչ մի ներկրող մարմնական վնասվածքներ չի ստացել՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը փրկված է։

Հունվարից էլ գազը մի քանի տոկոսով կէժանանա, ու վերջ. Հայաստանը կդառնա Շվեյցարիա: Մարդիկ էլ կսկսեն ավելի լավ ապրել։ Ինչպես ասաց ամենատարեց հանրապետական պատգամավորը՝ 20 տարի հետո։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա նոր կառավարությունն, իհարկե, փորձում է ինչ-որ բաներ անել, ու որոշ մարդկանց դա գուցեեւ դուր է գալիս, միայն թե՝ այդ ամենի արդյունքում մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու։ Սա կոչվում է պաշարված ամրոցի սինդրոմ։ Պաշարված ամրոցի հրամանատարությունը երկու ճանապարհ ունի, կամ վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշարումը վերացնելու համար, կամ ընդամենը «թիկունքային ծառայությունների» ղեկավարների փոխել, որպեսզի սրանք ավելի արդարացի բաժանեն օրեցօր պակասող սննդամթերքն ու դեղորայքը: Հայաստանի իշխանություններն ընտրել են երկրորդ ճանապարհը։

Պարզ ասած՝ նոր կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել ոչ թե արմատապես փոխել իրավիճակը, այլ ընդամենը այնպես անել, որ այս իրավիճակում հնարավորինս ավելի երկար «յոլա գնանք»:

Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930