Սպանված 22-ամյա բժիշկ Լեւոն Սահակյանի հայրը՝ Տիգրան Սահակյանը կարծում է, «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կանխամտածված է սպանել որդուն։
Այս մասին երեկ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը։ Լեւոն Սահակյանի հայրը գործով ներգրավվել է որպես իրավահաջորդ։
-Գործով մեղադրյալը չի ընդունում, որ Լեւոնին սպանելու դիտավորություն է ունեցել։ Սրա հետ կապված իրավահաջորդն ի՞նչ դիրքորոշում ունի։
-Պարոն Սահակյանը ունի իր դիրքորոշումը, ցուցմունք կտա, որից հետո եթե ցանկանա, մամուլին կտեղեկացնենք։ Բայց սպանելու հետ կախված՝ Տիգրան Սահակյանը կոնկրետ դիրքորոշում ունի։ Նա ասում է, որ Վահան Ղազարյանը դիտավորյալ, սառնասրտորեն, կանխամտածված արել է այդ գործողությունները։
Կարդացեք նաև
-Մեր տեղեկություններով, մեղադրյալ Վահան Ղազարյանը Լեւոնին եւ ընկերոջը սպառնացել է նաեւ ատրճանակով։ Տուժող կողմը նման տեղեկատվության տիրապետո՞ւմ է:
-Պարոն Սահակյանից տեղեկացել եմ նաեւ այդ հանգամանքի մասին։ Ըստ նրա ունեցած տեղեկատվության՝ էդպես էլ եղել է, նաեւ սպառնացել է զենքով, դա եղել է դանակահարությունից հետո։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում