Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի ղեկավարությունը ակնհայտորեն լարվել է ադրբեջանական զորավարժություններից. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 08,2016 11:41

Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգին, մի քանի փաստ ներկայացնենք։

1. Արդեն մեկ ամսից ավելի է առաջնագծում իրադրության վերաբերյալ Արցախի ՊՆ-ի հաղորդագրությունները դուրս են զինադադարի խախտման դեպքերի նորմայի շրջանակներից։ Դեռեւս հոկտեմբերի սկզբին ԼՂՀ ՊՆ-ն նշեց, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար եւ նպատակային սրելու մարտավարություն։ Հետագայում երբեմն հաղորդվում էր, որ պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Այնուհետեւ հայտնի դարձավ, որ հակառակորդը առաջնագծում որոշակի հատվածներ ականազերծում է, ավելի ուշ եղան դիվերսիոն ներթափանցման փորձեր։ Արցախի ՊՆ-ն նաեւ հետեւյալ հայտարարությունն արեց. « …ապատեղեկատվություն տարածելով՝ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար»։

2. Հոկտեմբերի կեսերին ՀՅԴ ԳԱ ազատամարտիկների հարցերի հանձնախումբը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորների հետ կապված հարցեր առաջացան, որոնք անհրաժեշտ է լուծել այս «սպառնալից ժամանակաշրջանում»։ «Այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն մարմինը որոշում է կայացրել, կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում»։ Հետագայում լրատվություն չեղավ՝ այս գումարտակը կազմավորվեց, թե ոչ։ Ըստ երևույթին Դաշնակցության հայտարարությունն այնքան էլ մեծ արձագանք չի գտել, ինչի պատճառով կամավորներին մոբիլիզացնելու նոր կոչի կարիք առաջացավ։

3. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որ վերսկսվել էին ապրիլյան պատերազմից հետո, անորոշ ժամանակով ընդհատված են։ Հրաժարվողը, ընդ որում, Սերժ Սարգսյանն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային վերջին այցի ժամանակ Ալիեւի հետ քննարկումներից հետո հայտարարեցին, որ նա համաձայնել է նոր հանդիպման առաջարկին։ Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո հարցը փակվեց։ Համանախագահները միայն հույս հայտնեցին, որ դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակներում տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, նույնիսկ դա չհաստատեց, ասելով, որ վաղ է խոսել դրա մասին։
Հայաստանի ղեկավարությունը ակնհայտորեն լարվել է ադրբեջանական զորավարժություններից։ Պատճառը բանակցություններին վերադառնալու առաջարկը մերժելու մեջ է։

 

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իսկ ,,հայկական Ժամանակը,,,,օլիմպիական հագստություն,,է դրսևորում,այդ ամենը նրան հետաքրքիր չեն,պատերազմ կլինի թե խաղաղություն…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930