Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որոշում է կայացվել 7100 տոննա կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված հողը չտեղափոխել Հրազդան քաղաքում նախատեսված պահեստարան

Նոյեմբեր 08,2016 11:31

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրի կառավարման խորհրդի և խորհրդատվական կոմիտեների նիստ: Նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև խնդրի վերաբերյալ բարձրաձայնած հասարակական կազմակերպությունների և Հրազդան քաղաքի հանրության ներկայացուցիչներ: Բացելով նիստը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ հասարակական կազմակերպությունների հետ տեղի ունեցած նախորդ` հոկտեմբերի 11-ի քննարկման ժամանակ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, որոնք կարիք ունենին վավերացման ծրագրի ղեկավար խորհրդի կողմից: Այս նպատակով արտահերթ կարգով նիստի օրակարգ է ընդգրկվել հասարակական կազմակերպությունների կողմից նախորդ քննարկումների ժամանակ բարձրացված խնդիրը, որն առնչվում էր Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից 7100 տոննա կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված հողի` Հրազդան քաղաքում նախատեսվող համապատասխան պահեստարան չտեղափոխելու հարցը:

Ծրագրի ղեկավար խորհուրդը քվեարկությամբ որոշում է կայացրել չտեղափոխել 7100 տոննա աղտոտված հողը, այլ վնասազերծել տեղում:

Նիստին հրավիրված «Հրազդանի մտավորականներ» ՀԿ-ի նախագահ Հակոբ Գաբրիելյանը, ձայն խնդրելով, տեղեկացրել է, որ համայնքում քննարկել են ծրագրի նախնական հայտը: Ըստ բանախոսի, Հրազդան քաղաքի հանրությունը մտահոգություն է հայտնել ծրագրի հնարավոր ռիսկերի վերաբերյալ և թվարկել դրանք: Նույն մտահոգությունն էին հայտնել նաև նիստին ներկա «Civil Voice» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը և կառավարման խորհրդի անդամները, անդրադառնալով հնչած մտահոգություններին, շեշտել են, որ ծրագիրը դեռ մեկնարկային փուլում է և բուն ծրագրում առկա է հետազոտական մեծ բաղադրիչ, որի շրջանակում պատասխան կտրվեն բոլոր հարցերին, իսկ ծրագրի նախագիծը օրենքով սահմանված կարգով կանցնի հանրային քննարկման բոլոր փուլերով:

Օրակարգային մյուս հարցերի շրջանակներում Ծրագրի կառավարման խորհրդի և խորհրդատվական կոմիտեների անդամները քննարկել են Հրազդան քաղաքի հարևանությամբ վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և ժամանակավոր պահպանման ազգային կենտրոնի հիմնման հետ կապված հարցեր:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930