Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանությունը կազմակերպում է զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելուն ուղղված ուսուցում Հայաստանի ֆինանսական հատվածի ներկայացուցիչների համար

Նոյեմբեր 08,2016 11:27

Ս.թ նոյեմբերի 2-3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զանգվածային ոչնչացման զենքերի (ԶՈԶ) տարածումը կանխելու հարցում ֆինանսական հաստատությունների դերակատարման վերաբերյալ իրազեկության մեծացման նպատակով կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ պետական պաշտոնյաներ, հայկական բանկերի ներկայացուցիչներ և ԱՄՆ կառավարության փորձագետներ:

Աշխատաժողովի ընթացքում հայկական բանկերի 39 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ԱՄՆ պետքարտուղարության, գանձապետական և արդարադատության դեպարտամենտների, ինչպես նաև ՀԴԲ-ի ներկայացուցիչների հետ քննության առնել ընդհանուր մարտահրավերները: Մասնակիցները ծանոթացան այն մոտեցումներին, որոնք թույլ չեն տալիս պատժամիջոցների ենթարկված երկրներին, ֆինանսական համակարգում առկա սողանցքներից օգտվելով, շրջանցել պատժամիջոցները: Քննարկվեցին ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, միջգերատեսչական մեխանիզմների ձևավորման և ԶՈԶ տարածմանն ուղղված ֆինանսական հոսքերը կանխելու նպատակով իրավապահ ջանքերի համակարգման հարցերը:

cpf-1

Մասնակիցների համար հստակ դարձավ, որ իրազեկումը մեծ կարևորություն ունի զենքերի տարածմանն ուղղված ֆինանսավորումը կանխելու հարցում: «Այս աշխատաժողովը բանիմաց ու փորձառու պաշտոնյաներին հնարավորություն տվեց կատարելագործել իրենց գիտելիքներն ու կարողություններն անօրինական ֆինանսական գործառնությունները կանխելու ու բացահայտելու ոլորտում, որտեղ ազգային մակարդակի իրավասու կառույցները մեծ դերակատարում ունեն», – ասաց ՀԴԲ իրավական կցորդի տեղակալ Ջեյսոն Ռեյը:

Աշխատաժողովը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության (EXBS) ծրագրի կողմից, որի շրջանակում տարածաշրջանային ու բազմակողմ մոտեցումների միջոցով օժանդակություն է ցուցաբերվում արտահանման վերահսկողության ազգային համակարգերը միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցման հարցում: ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվող այս ծրագիրը գործում է ավելի քան 65 երկրներում և նպատակ ունի իրավակարգավորիչ խորհրդատվության, լիցենզավորող պաշտոնյաների ուսուցումների, բացահայտող սարքավորումների ապահովման և արտադրողների ու կառավարության միջև կապի ապահովմամբ հզորացնել տվյալ երկրի արտահանման վերահսկողության համակարգը: Արտահանման վերահսկողության ավելի լավ համակարգերն օգնում են զանգվածային ոչնչացման զենքերի, դրանց փոխադրման համակարգերի, սովորական սպառազինությունների և հարակից նյութերի տարածման դեմ պայքարում:

 

ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930