Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ էին քննարկում ԲՀԿ-ն ու «Համախմբումը»

Նոյեմբեր 08,2016 11:20

Երեկ երեկոյան, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ԲՀԿ-ից դուրս եկած եւ «Համախմբում» կուսակցությունը ձեւավորած Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում ինչ-որ հարցեր էին քննարկում։

Հաշվի առնելով խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունների դիրքավորումներն ու հնարավոր համագործակցությունները, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք՝ արդյոք նշյալ հանդիպում-քննարկումը ԲՀԿ-«Համախմբում» ապագա առավել համագործակցության համատեքստում կարելի՞ է դիտարկել, մանավանդ, մեծ քաղաքականություն ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի ֆոնին։

«Մենք բացի պատգամավոր եւ քաղաքական գործիչ լինելուց նաեւ ընկերներ ենք, ուստի շատ հարցեր կարող ենք քննարկել՝ սկսած քաղաքական հարցերից, մինչեւ ոչ քաղաքական, ինչը եւ արել ենք»,- պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930