Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ պետը դիմել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությանը՝ որոշ ապրանքատեսակների արտահանման ժամանակավոր սահմանափակումը վերացնելու առաջարկով

Նոյեմբեր 08,2016 11:11

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նոյեմբերի 7-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ:

ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանը ՌԴ գործընկերոջն է ներկայացրել մեր հանրապետությունում հաջողությամբ իրականացված դաբաղի անասնահամաճարակային միջոցառումները և դիմել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությանը՝ հիվանդության հնարավոր ներթափանցումը ՌԴ կանխելու նպատակով 20.01.2016-ից կիրառվող որոշ ապրանքատեսակների արտահանման ժամանակավոր սահմանափակումը վերացնելու առաջարկով: ՌԴ արտահանման ժամանակավոր սահմանափակումը վերաբերում է դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիներին, դրանցից ստացված մսին և կենդանական ծագման հումքին:

Երկու երկրների ծառայությունների ղեկավարները քննարկել են նաև ՀՀ և ՌԴ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ՍԱՊԾ լաբորատոր կարողությունների («Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի) հզորացման ու վերազինման աշխատանքների ընթացքը՝ ուղղված Հայաստանում կենսաբանական անվտանգության և սննդամթերքի անվտանգության ապահովության նոր մակարդակին:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930