Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային պահպանողականությունն է լինելու բարեփոխումների գաղափարական հիմքը. Էդուարդ Շարմազանով

Նոյեմբեր 08,2016 11:05

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Ազգային պահպանողական գաղափարախոսության առանձնահատկությունները» թեմայով: Դասախոսության ընթացքում ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ազգային գաղափարախոսության եւ պահպանողականության պատմական եւ արժեքային դրույթներն աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում՝ կարեւորելով ազգային պահպանողական արժեքների տարածումը մեր հասարակության եւ հատկապես երիտասարդության շրջանում: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ազգային պահպանողականությունը ոչ թե հին, այլ մնայուն եւ հավիտենական արժեքներին հավատարմությունն է:

3

«Քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ազգային պահպանողականությունը մեր օրերում էլ շարունակում է մնալ աշխարհում ամենակենսունակ գաղափարախոսություններից մեկը: Այն մրցունակ է նաեւ այսօր մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում: Մենք պետք է ոչ թե հեղափոխության, այլ լայնամասշտաբ բարեփոխումների միջոցով փորձենք հասնել առաջընթացի հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Եվ ազգային պահպանողականությունն է լինելու այդ բարեփոխումների գաղափարական հիմքը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Դասախոսության ընթացքում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ունկնդիրների հարցերին:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Իսկ ինչ ա ազգային պահպանողականությունը????
    գոնե դա չի նշել??
    թե լրագրողը չի գրել այդնմասին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930