Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀ­-ում ՅՈՒՆԻՍԵՖ-­ի բարի կամքի դեսպան

Նոյեմբեր 07,2016 23:45

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»­-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀ­ում ՅՈՒՆԻՍԵՖ­-ի բարի կամքի ազգային դեսպան:

Ինչպես տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի Հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը, արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9­-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:

Կես դարից ավելի է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ­-ի բարի կամքի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքը:

Երեխաներին վերաբերող հարցերի մասին իրազեկելով և օգնելով միջոցներ հավաքագրել՝ ՅՈՒՆԻՍԵՖ­-ի հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ երեխաներն են առաջնահերթությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930