Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երկրապահի արյան գույնը կապույտ է, մերը՝ կանա՞չ». Գագիկ Սարուխանյան

Նոյեմբեր 07,2016 22:40

«Եթե պատերազմը սկսվեց, ու այս իշխանությունները եղան երկրի կառավարման ղեկին, չեմ ուզում վատ բան ասել, որ կպարտվենք, բայց մենք շատ կտուժենք: Քանի պատերազմը չի սկսվել, թող փասափուսեքը հավաքեն ու գնան, մենք կհաղթենք, Բաքուն էլ կգրավենք, մի բան էլ ավելի»,-այս կարծիքին է ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Անդրադառնալով ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ Վարդան Ավետիսյանի կոչին, թե աշխարհազորային ջոկատների հրամանատարները պետք է մոբիլիզացնեն կամավորական բոլոր ուժերը՝ թշնամու հնարավոր հարձակմանը դիմակայելու համար, պարոն Սարուխանյանը շարունակեց. «Ինչ կամավորականության մասին է խոսքը: Կամավորականությունը լավ բան է, կամավորականության հաշվին էր, որ ժամանակին Արցախյան ազատամարտում հաղթանակ կրեցինք, Ադրբեջանին հաղթեցինք:

Կամավորականությունը լավ բան է, բայց մենք արդեն ունենք պետություն, զինկոմիսարիատներ, ուր է այդ զորակոչիկների ինստիտուտը: Բա զինկոմիսարիատները, որ ըստ մասնագիտության պետք է համալրեն բանակը, էս քսանհինգ տարի է՝ ինչ են անում, ինչով էին զբաղված, որ դեռ մի հատ էլ հ/կ է ստեղծվել, ղեկավարն էլ ՊՆ-ում է աշխատում: ՊՆ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին եմ դիմում, պարոն Սարգսյան, որ նստած էիք այս կամ այն պաշտոններում, չէիք տեսնո՞ւմ, որ գեներալները թալանում են: Դուք չէիք տեսնո՞ւմ՝ զինկոմիսարիտաներում ով, ինչ փող ուզում է տալիս է, այսքան ժամանակ մի օլիգարխի երեխա չեմ տեսել առաջին գծում»:

Ըստ նրա, աշխարհազորային ջոկատների հրամանատարները մոբիլիզացման անհրաժեշտություն չկա. «Բա էդ քառօրյա պատերազմի ժամանակ, որ հարյուրից ավելի հավաքվել ու ուզում էինք գնալ սահման, ինչո՞ւ էին մեզ ասում՝ որ, միայն երկրապահի միջոցով: Ես երկրապահից չեմ, այսինքն` երկրապահի արյան գույնը կապույտ է, մերը՝ կանա՞չ: Ուրեմն թող թարգը տան մոբիլիզացիա, կամավորներ…»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930