Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետն ու փոխմարզպետները կդառնան կնքահայր

Նոյեմբեր 07,2016 21:50

Վաղը պատրաստվում են կնքել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բոլոր՝ թվով 27 երեխաներին, որոնց մի մասի կնքահայրը լինելու է Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մյուսներինը՝ փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը։

Նշենք, որ այս խնամքի կենտրոնում գտնվում են մինչեւ 6 տարեկան ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ։

Նրանց կմկրտեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու Անթիլիասի  եկեղեցու Սրբազաններից մեկը։ Հիշեցնենք, որ Անթիլիասում է գտնվում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը՝ իր թեմերով և հոգևոր դպրոցներով։ Կիլիկո կաթողիկոսությունը 1930 թվականին է տեղափոխվել Բեյրութից հյուսիս գտնվող Անթիլիաս ավան։ Այստեղ մեծ դերակատարություն ունեն դաշնակցականները։

Խաչերն ամենայն հավանականությամբ կնվիրեն հենց նրանք՝ կնքահայր դարձնելով իրենց դաշնակցական ընկերոջը՝ Հովսեփ Սիմոնյանին ու նրա երկու ՀՀԿ-ական տեղակալներին։

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի կայքի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930