Aravot.am-ը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում կոչումներին, արդյոք դրանք այսօր ժամանակավրե՞պ չեն:
«Ես սխալ եմ համարում կոչումները, իսկ պարգեւներն այլ խնդիր են, օրինակ, պետությունը պետք է պարգեւատրի Արմեն Էդգարի Էլբակյանին, ասենք, «Պեպոն» լավագույնս բեմադրելու եւ մեր հանրության մեջ իրադարձության համար, բայց ինչ վերաբերում է կոչումներին, երբ նույն մասնագիտական դաշտում կոչումներ են շնորհում, կարծես տարանջատում են ավելի կամ պակաս տաղանդ ունեցողներին:
Մյուս կողմից էլ, քանի դեռ մենք ունենք ԽՍՀՄ-ից ժառանգած այդ ինստիտուտը, նման ինստիտուտներին պետք է վերաբերվել շատ զգուշորեն, այդ ամենը պետք է կարգավորել մաքսիմալ արդարացի, որպեսզի չվիրավորեն դաշտում գործող մարդկանց: Երբ հանրությունը պատրաստ կլինի հրաժարվել կոչումներից, մենք կհրաժարվենք: Այսօր հասարակությունը պատրաստ չէ հրաժարվել: Ամեն օր հարյուրավոր նամակներ եմ ստանում`պարգեւատրեք ինձ խնդրում եմ վաստակավորի կոչումով» ,-ասաց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ