Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին ստիպված չենք լինի բուժման համար արտերկիր տանել. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 07,2016 21:12

Տարեկան 400 երեխա արյան քաղցկեղով կենտրոնում բուժում է ստանում

Տարբեր առիթներով մասնագետները կարծիք են հայտնել, որ, եթե Հայաստանն ունենար ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր կենտրոն, ապա արյան քաղցկեղից լիովին բուժված երեխաների տոկոսը կհասներ զարգացած երկրների ցուցանիշին: Այդ կենտրոնն արդեն կա:

Այսօր Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ լրագրողները շրջայց կատարեցին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան վերաբացված Արյունաբանական կենտրոնի շենքում, որը Հայաստանում ոլորտի միակ մասնագիտացված բժշկական հաստատությունն է:

Կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանի խոսքերով, Արյունաբանական կենտրոնը զբաղվում է արյան հիվանդությունների աշխտորոշմամբ եւ բուժմամբ` բժշկական օգնություն ցուցաբերելով տարեկան 1500 հիվանդի, այդ թվում՝ 400 երեխայի: Այս բուժհիմնարկի կառուցվածքում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք  եւ ցողունային բջիջների լաբորատորիա, ինչը հնարավորություն կտա, որպեսզի արյան քաղցկեղով հիվանդ երեխաները եւ մեծահասակները բուժման համար ոչ թե արտերկիր մեկնեն ու հարյուրհազարավոր եվրոներ ծախսեն այլ` մնան ու բուժման կուրսն անցնեն Հայաստանում:

aryunabanakan aryunabanakan-1 aryunabanakan-3 aryunabanakan-2 aryunabanakan-4 aryunabanakan-5 aryunabanakan-6

Տիկին Սարգսյանի ուղեկցությամբ լրագրողները նախ եղան նախկին բաժանմունքում, որտեղ բավականին անմխիթար վիճակ էր եւ այն համեմատության եզրեր չուներ արտասահմանյան համանման կլինիկաների հետ։ Մինչդեռ այդ հիվանդությունն ունեցող մարդկանց համար անհրաժեշտ են հիվանդանոցային իդեալական պայմաններ, հատուկ սնունդ, քանի որ բուժման կուրսն անցնելու ժամանակ մարդն անպաշտպան է դառնում յուրաքանչյուր վարակի նկատմամբ: Երեխաները բուժվում են փոքրիկ, սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ ու մռայլ սենյակներում:

Տիկին Սարգսյանի ներկայացմամբ, այդ անմխիթար պայմաններում երեխաները երբեմն ամիսներ են անցկացնում։ Հին բաժանմունքում բացակայում են այն անհրաժեշտ պայմանները, որոնք հարկավոր են բուժումն արդյունավետ կազմակերպելու համար։ Բակից, խաղերից ու իր հասակակիցներից կտրված երեխաների համար չկա ոչ մի պայման, որպեսզի քիմիաթերապիայի եւ այլ բուժման կուրսն անցնող երեխան այդ միջավայրում իրեն լավ զգա:

«Միջավայրի փոփոխությունից արյան հետազոտության արդյունքները փոխվում են»,-լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Ռիտա Սարգսյանը` նշելով, որ վերաբացված կենտրոնում ամեն մանրուք հաշվի է առնվել եւ երեխան ոտք դնելով այս կենտրոն, ոչ թե իրեն հիվանդանոցում է զգում այլ` հեքիաթում, քանի որ միջանցքների, հիվանդասենյակների, անգամ ճաշարանի պատերը երեխաների համար սիրելի հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսներով են նկարազարդված:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930