ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին այցից տպավորություն ստեղծվեց, որ նախկին սրությամբ չի դրվում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման միջնորդների առաջարկը, միջնորդները կենտրոնացան ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման թեմայի վրա: Հայտնի է, որ պաշտոնական Բաքուն չէր ընդունում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների առաջարկը:
«Առավոտ»-ը հետեւյալ հարցն ուղղեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` արդյոք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման հարցն այլեւս առաջնային չէ՞ միջնորդների համար եւ դուրս է եկե՞լ օրակարգից:
«Մենք շարունակում ենք աջակցել հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմի ձեւավորմանը՝ որպես կարեւոր տարր ապահովելու հարգանքը հրադադարի նկատմամբ այնժամ, երբ ընթանում են բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել խնդրի կարգավորման: Մենք հանձն ենք առել մշակել գործուն պլան, որը շարունակում ենք առաջ քաշել կողմերի հետ քննարկումներում եւ Վիեննայում», պատասխանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի բացառիկ հարցազրույցը կարդացեք նոյեմբերի 8-ի տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ