Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարի բուռլակները Հայաստանում

Նոյեմբեր 07,2016 20:40

Նոյեմբերի 7-ին Հաղարծին գյուղի բնակչին տեսանք միջպետական ավտոճանապարհին, ծառի հաստ ճյուղ դեպի գյուղ քարշ տալիս:

burlak

Դիլիջանի տարածաշրջանի գյուղերի բնակիչներն իրենց առանձնատները ջեռուցում են վառելափայտով: «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն ասաց, որ իրենք նախորդ 2 ամիսներին բնակչությանն ինքնապատրաստումով թափուկներ են տրամադրել մեկ խորանարդ մետրը 4800-5400 դրամով: Սոցիալապես անապահով բնակիչների մի մասը ֆինանսական հնարավորություն չունի վառելափայտի համար վճարելու, ազգային պարկի տարածքում վառելիք պատրաստելու, այն տեղափոխող բեռնատարի վառելանյութը հայթայթելու, բեռնատար մեքենայի վարորդին վճարելու, ուստի ապավինում է սեփական ֆիզիկական ուժերին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930