Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռային համակարգեր ձեռք բերելու մասին լուրը ադրբեջանցի հեղինակի քարոզչությունն է. Տարոն Հովհաննիսյան

Նոյեմբեր 07,2016 20:25

Ռազմինֆո կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը քիչ հավանական է համարում, որ 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռային համակարգեր ձեռք բերելու շուրջ Պակիստանի հետ Ադրբեջանի ինտենսիվ բանակցություններ վարելու մասին լուրը համապատասխանում է իրականությանը:

Հիշեցնենք, որ բանակցությունների մասին լուրը տարածել է ռուսական «Նեզավիսիմայա գազետան»:

«Ռուսական լրատվամիջոցում տեղ գտած նյութը խիստ անհասկանալի է, չկա որեւէ հստակ հղում, թե որտեղից  է ստացել այդ տեղեկությունը: Հեղինակը ադրբեջանցի է, առաջին հայացքից այս տեղեկությունը քարոզչական նյութի տպավորություն է թողնում: Ինչը հաստատում է նաեւ այն, որ այդ հայտարարությունը ադրբեջանական լրատվամիջոցներից որեւէ մեկում չկա: Այս տեղեկությունը տարածելով՝ Ադրբեջանը փորձում է  ցույց տալ Ռուսաստանին, որ եթե իրենց զենք չվաճառեն, իրենք կարող են Պակիստանից գնել կամ ուրիշներից: Ամեն դեպքում, հրթիռների ձեռք բերման վերաբերյալ հստակ բանակցությունների մասին պաշտոնական  հայտարարություն կամ տեղեկություն Ադրբեջանից չի եղել: Իմաստ չունի այս պահին խոսել՝ արդյոք հնարավոր 500 կմ հեռահարությամբ հրթիռները կարող են մրցակից լինել Իսկանդերներին, քանի որ հստակ տեղեկություն դեռ չկա»,- Aravot.am-ին ասաց վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ Պակիստանի հետ սպառազինության համատեղ արտադրություն սկսելու մտադրության մասին պաշտոնական Բաքուն հայտարարել էր դեռևս անցած տարվա մարտին, երբ Ադրբեջան էր ժամանել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: Խոսքը Ադրբեջանի ռազմաարդյունաբերական ոլորտ կես միլիարդ դոլար ներդնելու Պակիստանի մտադրության մասին է:  «Դա ապատեղեկատվություն է: Իրականում Պակիստանի առևտրի և ռազմարդյունաբերության նախարարները հայտարարել են, որ պատրաստվում են առաջիկա 5 տարվա ընթացքում Ադրբեջանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 500 մլն դոլարի: Չենք կարող բացառել, որ Պակիստանն ու Ադրբեջանն ընդհանուր արտադրություն կսկսեն , ամեն դեպքում, մինչեւ այժմ միայն այդ հայտարարություններն են եղել, որեւէ փաստ չունենք, որ իրոք սկսում են: Եթե ավելի խորը նայենք հարցին, Պակիստանը Հնդկաստանի հետ կապված հարաբերություններում, Քաշմիրի խնդրում դաշնակիցներ է փնտրում, որոնք կպաշտպանեն իրեն թեկուզ հայտարարությունների մակարդակով: Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչել Հայաստանը, բայց ամեն դեպքում մինչեւ այժմ  բացի այդ հայտարարություններից, թե սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու, դեպի ռեալ համագործակցության անցում չի եղել:  Եթե նայենք անցած տարվա այս երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալները, Ադրբեջանից արտահանումը դեպի Պակիստան գրեթե բացակայում է, Պակիստանից դեպի Ադրբեջան՝ նույնպես: Այսինքն, իրական ծավալներն առայժմ չեն համապատասխանում այդ հայտարարությունների ծավալներին», ասաց պարոն Հովհաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930