Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներն առաջ կով, «պեսոկ», ճանապարհ էին պահանջում, հիմա՝ որակյալ ինտերնետ

Նոյեմբեր 07,2016 19:50

Ինտերնետ ծառայությունների գներն Արցախում  հունվարի 1-ից կիջեցվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Արցախում բջջային միակ օպերատորը «Ղարաբաղ-տելեկոմն» է:

ԼՂՀ վարչապետն  ասաց, որ այս ընկերությունը մինչ օրս 70 միլիոն դոլարի ներդրում է կատարել, եթե, ասենք՝  ինչ-ինչ դժգոհությունների պատճառով այս ընկերությունը  պետականացվի, կամ պայմանագիրը խզվի, ապա պետք է փոխհատուցվի այդ գումարը.

«Կա՞ նման մեկը, որ ներդնի 70 միլիոն դոլար ու ստանա տարեկան ընդամենը 2 միլիոն շահույթ: Այսօր չունեմ պատասխան: Նոր ներդրումներ ենք պահանջում  եւ առաջիկայում պիտի լինի մի քանի միլիոնի ներդրում բարձր որակն ապահովելու համար, բայց կան խոչընդոտներ: Խոչընդոտ համար առաջին՝ չի կարողանում մատակարարի հետ պայմանագիր կնքի, բոլորը հրաժարվում են, շրջանցել հնարավոր չէ, մասնագետներն  իրենք պիտի գան տեղաբաշխեն: Ռոումինգի համար կան խոչընդոտներ, դրա համար մենք բանակցության տարբերակն ենք ընտրում»:

Ըստ Արայիկ Հարությունյանի, իրեն ավելի շատ մտահոգում է ինտերնետի որակը, այսինքն՝ արագությունը:

Լեռնային Ղարաբաղի վարչապետի խոսքերով ՝«Կամ բյուջեով պետք է լինի, կամ էլ ներդրումների միջոցով, բայց ուզում եմ տեղեկացնել, որ հունվարի մեկից նորություններ կլինեն բանակցություններից հետո, եւ մենք պարտադրել ենք ներդրում անի որակի համար»:

Պարոն Հարությունյանը պատմեց, որ Արցախի գյուղերի բնակիչներն էլ արագ ու որակով ինտերնետի պահանջ ունեն. «Շատ հետաքրքիր բան կա, գնացել էի Առաքյուլ (ԼՂՀ Հադրութի շրջանի գյուղ) հանդիպման, առաջ, որ գնում էի պահանջում էին՝ կով, պեսոկ, ճանապարհ,  հիմա գնացել եմ՝ բողոքում են, ինտերնետը կար, ու սկսեց բողոքել, ասում են՝ ինտերնետը բերել եմ, որակը չի համապատասխանում, եւ իրականում ինքը ճիշտ է: Երբ որ վճարում ես արագության դիմաց, չես ստանում: Հիմա մենք պահանջ ենք դրել, որ գյուղերը ապահովեն մալուխային եղանակով համացանց»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930