Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուսինե Մարտիրոսյան. «Սասնա ծուռ» Գեւորգ Իրիցյանի գործով մեղադրական կողմը չկարողացավ հիմնավորում ներկայացնել

Նոյեմբեր 07,2016 19:40

Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 7-ին քննում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գեւորգ Իրիցյանի գործով բողոքը:

Նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստի ընթացքում ներկայացվել է բողոք, իսկ դատախազը՝ առարկություն. «Մեղադրական կողմը միանշանակ չկարողացավ հիմնավորել, քանի որ Գեւորգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը)  եւ 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով, ինչպես «Սասնա ծռեր» խմբավորման մյուս անդամներին, սակայն արդեն երկրորդ անգամ է, որ առաջին ատյանի դատարանը գտնում է, որ հիմնավորված չէ»:

Լուսինե Մարտիրոսյանը մեզ հայտնեց նաեւ, որ Գեւորգ Իրիցյանը չի մասնակցել դատական նիստին. «Ինքը նախկինում դիմում է ներկայացրել, որ չի վստահում դատարանին, որ նա քաղաքական որոշում է կայացնելու: Առաջին ատյանի դատարանում, չնայած այն հանգամանքին, որ այնուամենայնիվ բերել էին դատարան, ինքը դատական նիստի կեսից դուրս է եկել, հրաժարվել է մասնակցել դատական նիստին:

Դատական նիստը հետաձգվել է, բողոքի քննությունը կշարունակվի նոյեմբերի 9-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930