Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի պապիկը սոցապի պետին խնդրել է իր թաղման նպաստը նախապես վճարել. (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 19:30

Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու շուրջ հավաքվող թոշակառու տղամարդկանցից այսօր հետաքրքրվեցինք, թե կհաջողվի՞ վարչապետ Կարեն Կարապետյանը պայքարել ապօրինի հարստացման դեմ, քրեականացնել այս երևույթը։

Նշենք, որ այս եկեղեցու շուրջ տարեց տղամարդիկ տարվա բոլոր եղանակներին, նույնիսկ սառնամանիքին հավաքվում են զբաղմունք չունենալու պատճառով ու սովորաբար քննարկում մեր երկրում կատարվող ամենավերջին իրադարձությունները։ Մեր զրուցակիցները, ցավոք, լավատես չէին․ նրանցից մեկը պնդեց, որ վարչապետն այս պայքարում կմնա միայնակ, քանի որ նրան կճնշեն։

Ըստ նրա, 2 միլիոն բնակչությունից կես միլիոնն ապօրինի հարստացած են ու հենց վարչապետին շրջապատող մարդիկ են։ Մեկ այլ տղամարդ էլ նշեց․ «Եթե ուզում է պայքարել, ղեկավարության մեջ ինչքան մարդ կա, ինչքան կազմակերպության ղեկավար կա, բոլորին պիտի վերացնի, դա էլ երբեք չի լինի ու վարչապետը կմնա մենակ»։

Զրույցի ընթացքում մեզ մոտեցավ մի պապիկ՝ Սահակյան Ֆայեմբերգը (լուսանկարում եկեղեցու աստիճաններին նստած ակնոցներով տղամարդն է) ու բողոքեց, որ ինքը 35 տարի աշխատել է արդուկի գործարանում, թունավոր արտադրամասում, 50 տարեկանից են թոշակի ուղարկել, սակայն հիմա ստանում է ընդամենը 48 հազար դրամ թոշակ ու ընտանիքի 4 գործազուրկ անդամներին այդ խղճուկ գումարով է պահում։ «Բա էսպես կնայեն ժողովրդին, մի քանի օր առաջ գնացել էի սոցապ, մոտեցա սոցապի պետին, ասի՝ ուզո՞ւմ ես ինձ մի լավություն անես, ասեց՝ հա, ինչի՞ չէ, ասի՝ իմ հուղարկավորության համար նախատեսված 200 հազար դրամը հիմի հատկացրու էլի»,- պատմեց թոշակառու տղամարդը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930