Պուշկին 4 հասցեի բնակիչը մեկ ամսից ավել է՝ չի կարողանում պարզել, թե ով է փորձել պայթեցնել իրենց մեքենան։
«Ոչ մի արդյունք: Ես դիմել եմ ոստիկանապետին, մի հատ տեսնեն ի՞նչ է կատարվում, չէ՞ որ սա առաջին դեպքը չէ: Երկու տարի առաջ էլ իմ տանը կից Մայրապետյանի իրացրած հին տունը վառեցին, միայն 911 –ի շնորհիվ մարվեց, թե չէ իմ տունն էլ էր վառվելու»,-«Ա1+»-ին ասաց Ալֆրեդ Կզարթմյանը:
Նա չի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մեքենան պայթեր։ Բարեբախտաբար, պայթյունը որոտացել է մեքենայի շարժվելուց հինգ րոպե հետո։
ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետն այս ամենում միտում է տեսնում՝ փորձում են իրենց ահաբեկել: «Ամեն ինչ արվում է, որ մեզ զզվացնեն, եւ մենք համաձայնվենք փոխհատուցման հետ, Իրենք առաջարկում են իմ տանը եւ հողին կեսից էլ պակաս գումար: Ինձնից փորձում են հափշտակել 250-300 հազար դոլարի չափ գումար»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ