ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության օրակարգը և համատեղ իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցության շրջանակներում փոխգործակցության ոլորտների շարունակական ընդլայնումը և մի շարք նախագծերի իրացումը:
Վիգեն Սարգսյանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունը բանակ-հասարակություն կապի, պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինծառայողների իրավունքների հարցերով իրազեկվածության բարձրացման գործում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ