Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Վրաստանի Օմբուդսման՝ Հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլիին։
Հանդիպման ընթացքում վրաց գործընկերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է Վրաստանի Հանրային պաշտպանի աշխատակազմի կառուցվածքն ու գործունեության հիմանական ուղղությունները, մասնավորապես՝ աշխատանքի ծավալներն ու դրանց կազմակերպման սկզբունքները, խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիմզի աշխատանքները, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև մարդու իրավունքների կրթությանն առնչվող հարցեր։
Իր հերթին Արման Թաթոյանը խոսել է Հայաստանում Պաշտպանի աշխատակազմի, իրականացվող աշխատանքների և ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։ Քննարկվել են նաև հարցեր՝ կապված ազատությունից զրկման սկզբնական փուլերում անձանց իրավունքների ապահովման մեխանիզմների կատարելագործման հետ:
Կողմերը պայմանավորվել են նաև քայլեր ձեռնարկել խորացնելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքների իրազեկման և փորձի փոխանակման ոլորտներում։ Հանդիպման ավարտին Արման Թաթյանը իր վրաց գործընկերոջը հրավիրել է Հայաստան։
Կարդացեք նաև
ՄԻՊ աշխատակազմ