Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Պետք է կանխարգելել, այլ ոչ թե հայտնաբերել ու նոր քայլեր ձեռնարկել թերացումների վերացման ուղղությամբ»

Նոյեմբեր 07,2016 17:20

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կատարած ստուգայցերի արդյունքում գույքագրել է օրենքի պահանջին չհամապատասխանող 305 գովազդային վահանակ:

Ըստ այդմ, 257 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակները համապատասխանեցնել օրենսդրությանը, 44 գովազդային վահանակ էլ ապամոնտաժվել է: Եվս 4 վահանակ համապատասխանեցվել է օրենքի պահանջին:

Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին հանձնարարվել է մեկ շաբաթում ապահովել գովազդային վահանակների օրենքի պահանջին համապատասխանեցումը, իսկ թերացողների նկատմամբ կիրառել համապատասխան տույժեր:

«Նշված 305 գովազդային վահանակները, անշուշտ, ոչ մեկ գիշերում, ոչ էլ մեկ շաբաթում են տեղադրվել: Քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ծառայություններն այս ուղղությամբ պետք է ամենօրյա վերահսկողություն իրականացնեն, որպեսզի կանխարգելվեն նման երևույթները: Իսկ դրա համար պետք է գովազդային վահանակի տեղադրման թույլտվություն տրամադրելուց հետո հետևողական լինեք, որ այն համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլ ոչ թե հետո հայտնաբերեք ու նոր քայլեր ձեռնարկեք թերացումների վերացման ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930