Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հարությունյանի համար կոնսիլիում կհրավիրվի (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 17:15

«Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը իր նամակ-պահանջը փոխանցեց նաեւ առողջապահության նախարարություն:

Նախաձեռնության 3 անդամներին՝ Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ Հովհաննես Հարությունյանի քրոջ՝ Թամարա Հարությունյանի հետ հանդիպեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Նախաձեռնության անդամները իրենց մտահոգություններով կիսվեցին փոխնախարարի հետ: Վերջինս ասաց, որ հուլիսի 17-ից սկսած՝ առողջապահության համակարգը, շտապօգնության ծառայությունը եւ ընդգրկված բոլոր բուժաշխատողները եւ բուժհիմնարկները եղել են եւ երթերի մասնակիցների, եւ Խորենացի փողոցում գտնվողների կողքին:

«Առողջապահության նախարարությունը եւ համակարգը միշտ պատրաստ է, անկախ որեւէ հանգամանքից, բոլորին բուժօգնություն ցուցաբերել: Ես անձամբ այցելել եմ իրեն առաջին օրը որ եղել է հիվանդանոցում, տեսել եմ վիրահատությունից առաջ եւ հետո, ընթացքը գիտեմ, մի քանի նամակագրություն է եղել: Մեզ դիմել են պատգամավորներ, լրագրողներ, մենք պարզաբանել ենք: Իմ տեղեկություններով՝ դատապարտյալների հիվանդանոցում, որ գտնվել է, տեղափոխվել Էրեբունի հիվանդանոց, հետո Էրեբունի հիվանդանոցում բուժօգնություն է կազմակերպվել, հետո նորից հետ է տարվել, կոնսիլիումներ՝ ընդգրկվել են մի քանի հիվանդանոցներից մասնագետներ եւ հանրապետության գլխավոր տրավմատոլոգը: Վերջին անգամ, իմ տեղեկություններով՝ հիվանդին տեսել են հինգշաբթի օրը: Ես հիմա հանձնարարություն կտամ մի քանի այլ մասնագետների, իրենք կգնան, դատապարտյալների հիվանդանոցում կնայեն, կոնսիլիում կկազմակերպեն: Եթե պետք է լաբորատոր, գործիքային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, ռենտգեն, ինչ որ պետք է՝ կանեն, բուժման տակտիկան կորոշեն՝ վիրահատություն է, բուժական մերսումներ են, բուժական վարժություններ են եւ այդ տակտիկայով կշարունակեն:

Առողջապահության նախարարությունը կհետեւի, որ այն կլինիկայում, որտեղ կկազմակերպվի բուժումը, հետագայում որպեսզի իր առողջության խնդիրներին հիմնավոր լուծումներ տրվեն, որպեսզի ձեզ մոտ որեւիցե մի կասկած չլինի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Հայաստանի Հանրապետությունը եւ առողջապահության նախարարությունը աջակցելու է»:

Փոխնախարարը համաձայն է կոնսիլիումի մեջ ընդգրկել նաեւ Հովհաննես Հարությունյանի առաջարկած բժշկին: Նա նշեց, որ հենց այսօր բժիշկ կուղարկեն դատապարտյալների հիվանդանոց եւ ամենայն հավանականությամբ վաղը կոնսիլիումը կիրականացնեն:

«Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը  այժմ առողջապահության նախարարությունից շարժվում է դեպի արդարադատության նախարարություն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930