Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն խթանում է տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները Հայաստանում

Նոյեմբեր 07,2016 17:03

2016 թ. նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը լրագրողների և փաստաբանների համար Ծաղկաձորում կազմակերպել էր աշխատանքային սեմինար՝ նվիրված տեղեկատվական վեճերի արտադատական լուծման մեխանիզմներին: Միջոցառման շուրջ 25 մասնակիցների թվում էին լրագրողներ, խոսքի ազատության ոլորտի դատական գործերում ներգրավված փաստաբաններ, քաղաքացիական հասարակության և ոստիկանության ներկայացուցիչներ:

Մասնակիցները քննարկեցին Տեղեկատվական վեճերի խորհրդի աշխատանքը՝ որպես արտադատական մարմին, որը տրամադրում է փորձագիտական կարծիքներ լրատվամիջոցների գործունեությանն առնչվող վեճերի լուծման շուրջ: Քննարկված թեմաների շարքում էին լրագրողների դեմ բռնությունների դեպքերը և քաղաքացիական շարժումները լուսաբանող լրագրողների պաշտպանությունը, զրպարտանքը և վիրավորանքը, անձնական տվյալների պաշտպանությունը և ազատ արտահայտվելու իրավունքը, անմեղության կանխավարկածը, ինչպես նաև նախաքննության հրապարակայնությունը և լրատվամիջոցների կողմից դատական լսումների լուսաբանման հարցերը:

‹Մեդիա ոլորտում վեճերի արտադատական լուծման մեխանիզմների հզորացումը կարևոր է››,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Դեյվիդ Գուլլետը:- ‹‹Նման մեխանիզմները խթանում են լրագրության որակը և էթիկան, կարող են օգնել նվազեցնել ժամանակատար և ծախսատար դատական գործընթացները և կառուցողական երկխոսություն են ապահովում լրագրողների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի միջև լրագրողական աշխատանքի կարևոր ասպեկտների, մասնավորապես, զգայուն հարցերի վերհանման շուրջ››:

2011 թվականին հիմնադրումից ի վեր՝ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթը խոսքի ազատության պաշտպանությունն ու տեղեկատվության մատչելիության խթանումն է, ինչպես նաև մարդկային արժանապատվության և անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը՝ հիմնված Հայաստանի Սահմանադրության, միջազգային դատական ակտերի և էթիկայի նորմերի վրա, այն դեպքերում երբ ի հայտ են գալիս դատական վեճեր: ՏՎԽ-ն նաև սեփական նախաձեռնությամբ վերհանում է մեդիա ոլորտում առկա խնդիրները՝ ներկայացնելով կարծիքներ և առաջարկություններ այդ խնդիրների լուծման ու համապատասխան բարեփոխումների համար: Անհրաժեշտության պարագայում այն նաև համատեղ որոշումներ է կայացնում ԶԼՄ-ների ինքնակառավարման կառույցի՝ մամուլի էթիկայի դիտորդ մարմնի հետ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը շարունակաբար աջակցում է ՏՎԽ աշխատանքներին՝ Հայաստանում ազատ խոսքի պաշտպանությունը խթանելու նպատակով՝ այս ոլորտում ԵԱՀԿ-ի առջև ստանձնած հանձնառություններին համահունչ:

 

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930