Մեր տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը աշխատանքից ազատման դիմում է գրել եւ նրան այդ պաշտոնում փոխարինելու է խորհրդական Ռաֆայել Սանդոյանը:
Նախկին տնօրենը իր այս քայլը պատճառաբանել է նրանով, որ չի կարողանում վճարել «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը:
Այսօր, ըստ մեր տեղեկությունների, Ռուբեն Սաղաթելյանը եւ Ռաֆայել Սանդոյանը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում հանդիպել են նախարար Աշոտ Մանուկյանի հետ:
Նախարարության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ նախարարի աշխատանքային հանդիպումների մասին ոչինչ ասել չեն կարող, իսկ ինչ վերաբերում է նոր տնօրենի նշանակմանը, ապա դա նախարարության իրավասությունը չէ, այլ գործարանի տնօրենների խորհրդի:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ