Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմինե Առաքելյանի նկատմամբ հետապնդումները շարունակվում են

Նոյեմբեր 07,2016 16:56

«ՀՀ Ոստիկանության և Աշտարակի տեղական իշխանություններին, ՀՀ Անվտանգության զգուշացնում եմ մեկ էլ չհամարձակվեք իմ տանս զանգը խփել և ինձ բերման ենթարկելու բառեր հնչեցնեք։ Այսօր առավոտյան 07.11.2016 ժամը 10.05 այդ արեցիք։ իմ փաստաբանին դիմեք։ (…)» Այսօր առավոտյան այսպիսի գրառում է կատարել ՄԻԺԻ ՀԿ հիմնադիր Արմինե Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում: 2016 թ. մայիսի 17-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից Արմինե Առաքելյանին բռնությամբ հոգեբուժարան տեղափոխելու և այնտեղ վերջինիս խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Արմինե Առաքելյանի շահերը ներկայացնող, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը սա համարում է հետապնդում, որն ուղղված է Ա. Առաքելյանի անձի դեմ:

Փաստաբանի կարծիքով՝ քննչական գործողություններ կատարելու նպատակով Ա. Առաքելյանին բերման ենթարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ էլ իրավունք ունեն, հատկապես որ դրա վերաբերյալ վերջինս որևէ ծանուցում չի ստացել: Բացի դրանից՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու համար կարելի է նաև կապ հաստատել փաստաբանի հետ, որն էլ կկազմակերպի իր պաշտպանյալի մասնակցությունը, սակայն քննչական մարմինը չի կիրառել օրինական և քաղաքակիրթ որևէ տարբերակ, որը ոչ այլ ինչ է , քան ճնշում Ա. Առաքելյանի նկատմամբ: Լուսանկարը՝ Արմինե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930