Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան.«Համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ներգրավեք նաև մեր համաքաղաքացիներին ու շահագրգիռ կազմակերպություններին»

Նոյեմբեր 07,2016 16:48

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ արդեն իսկ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները: Նշվել է, որ մինչ այդ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվել են տեղային շաբաթօրյակները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նախատեսված տարածքները՝ առանձնակի ուշադրություն սևեռելով նաև բոլոր այն տարածքներին, որտեղ բազմաթիվ ծառեր էին վնասվել նախորդ շաբաթ տեղացած առատ ձյան հետևանքով:

«Մեկ-երկու օրվա ընթացքում գույքագրեք բոլոր այն տարածքները, որտեղ վնասվել են ծառերը, որպեսզի դրանք լրացնենք նոր տնկիներով: Ինչ վերաբերում է նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին, ապա հստակ աշխատանքներ տարեք, որպեսզի դրանց, ինչպես և նախորդող տարիներին, ակտիվորեն մասնակցեն նաև մեր համաքաղաքացիներն ու շահագրգիռ կազմակերպությունները: Նախապես բոլորին ապահովեք համապատասխան տնկիներով և անհրաժեշտ պարագաներով, նաև նշեք այն տարածքները, որտեղ առավել նպատակահարմար է ծառատունկի իրականացումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Հարգելի քաղաքապետարան
    Արդեն երկրորդ տարին է, որ չեն ոռոգվում Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Հայ-Կանադական այգու ծառերը: Երկու տարվաս ընթացքում չորացել են ծառերի մոտ 80%: Ես բազմաթիվ անգամ, գրել եմ Ձեզ, ներակայացրել եմ թաղապետարանին, բայց արդյունք չեղավ ու ծառերը շարունակեցին չորանալ: Ասում են ոռոգման համակարգ չկա ու վերջ՝ հարցը լփակված է: Այս տարի նույնիսկ այգեգործ են ընդունել, աշխատավարձ վճարել, բայց արդյունքը նույնն է, քանի որ կրկին ասում են ոռոգման համակարգհ չկա ու չեն ջրում, իսկ ծառերը շարունակում են չորանալ: Եթե ոռոգման համակարգ չկա, ապա ում է պետք այգեգործը:
    Քանի որ քաղաքապետը նոյեմբերի 12-ը հայտարարել է ծառատունկի օր, ապա Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հիմնախնդրի վրա, քանի որ արդեն մյուս տարի տվյալ այգում բոլոր ծառերը կչորանան: Այգին ամառավա ու մյուս տաք օրերին բնակչության միակ հանգստյան վայրն է:
    Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930