Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորային գոտում գրանցված ընկերությունը խուսափել է հարկերից

Նոյեմբեր 07,2016 16:44

Խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել: Կենտրոնի հարկային տեսչությունից ստացված փաստաթղթերի հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ մայրաքաղաքի Մոսկովյան 35 հասցեում «Կա ընդ Ակ» ՍՊ ընկերությունը կառուցել է բազմաբնակարան շենք, որի բոլոր միավորներն օտարել է Հայաստանում պետական գրանցում չունեցող օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող 3 ընկերության:

Դրանք են «Ակ ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ»-ը, «ԱԻԳ»-ը և «Լասկեդ Լիմիթեդ»-ը: Հետագայում ընկերություններից մեկը օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Ակ Ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ» ընկերությունն այդ բազմաբնակարան շենքից բնակարաններ և ավտոկայանատեղիներ է վաճառել, սակայն դրանցից բխող հարկային պարտավորությունների մասով հարկային տեսչություն չի ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ և չի կատարել հարկային պարտավորությունները: «Չհաշվարկած և պետական բյուջե չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ ընկերության հարկային պարտավորությունները ԱԱՀ-ի և շահութահարկի գծով՝ առանց տույժերի և տուգանքների, կազմել են 251.065.000 դրամ»,-տեղեկացնում է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար: Նշենք, որ 205-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը պատժվում ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, եթե արարքը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Միևնույն ժամանակ 189-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է խրախուսական նորմ, որի համաձայն՝ 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930